Պակիստանի խորհրդարանը ընդունել է բանաձև, որի համաձայն՝ պետությունը Եմենյան ճգնաժամի ժամանակ կպահպանի «չեզոքություն»։ Այս մասին հաղորդում է TACC-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։
«Պակիստանը պետք է Եմենյան ճգնաժամի ժամանակ պահպանի չեզոքություն, որպեսզի կարողանա ակտիվ դիվանագիտական դերակատարում ունենալ վերջինիս կարգավորման մեջ»,- ասվում է բանաձևի մեջ։
Այնուամենայնիվ, խորհրդարանը խոստացել է աջակցել Սաուդյան Արաբիային։