Վերջերս հասարակության և մասնագիտական տարբեր շրջանակներում բավական ակտիվ քննարկման առարկա է դարձել ԵԱՏՄ շրջանակներում միասնական արժույթի անցնելը: Այս առումով բավական հետաքրքրական է հայացք նետել համաշխարհային փորձին՝ մասնավորապես Եվրոպական Միության օրինակին, որպեսզի պարզ լինի, թե ինչ հնարավորություններ և վտանգներ կարող է առաջացնել ԵԱՏՄ-ում միասնական արժույթի անցնելը:
Աշխարհում այպիսի միության լավագույն օրինակ է հանդիսանում Եվրոպական Միությունը, որը բաղկացած է 28 երկրից և որոնցից միայն 19 երկրներն են կազմում Եվրագոտին, որն օգտագործում է միասնական արժույթ՝ եվրո: Միասնական արժույթի անցնելը ինտեգրացիոն խոշոր քայլ է եղել ԵՄ-ի համար: Այն իրենից ներկայացնում է տնտեսական և հարկաբյուջետային քաղաքականությունների, համընդանուր դրամավարկային քաղաքականության և ի վերջո ընդհանուր արժույթի՝ եվրոյի կոորդինացում:
Եվրոպական Համայնքի ներքո տնտեսական և համընդանուր արժույթի միություն ստեղծելու որոշումը կայացվել է 1991 թվականին Մաստրիխտում: Այս միությունը հնարավորություն էր տալու անդամ երկրներին սերտորեն ինտեգրել իրենց տնտեսությունները, հաստատել տնտեսական կայունություն, բարձրացնել արդյունավետությունը, ապահովել տնտեսական աճ և աշխատատեղերի ավելացում: Այս ամենը բխում էր ԵՄ քաղաքացիների շահերից:
Տնտեսական այս միությունը նախատեսում է.
ԵՄ տնտեսական և միասնական արժույթի համակարգում գոյություն չունի մի կառույց, որը պատասխանատու է տնտեսական քաղաքականության համար: Հակառակը, այստեղ պատասխանատվությունը բաշխված է անդամ պետությունների և ԵՄ կառույցների միջև: Հիմնական կառույցները հետևյալն են.
Ինչպես երևում է վերը նշվածից, Տնտեսական և միասնական արժույթի կառավարումը բազմաշերտ է և ներառում է մի քանի կառույցներ:
Կարևոր է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում տնտեսական ինտեգրումը, որը տնտեսական և արժույթի միասնականցման ամենաբարձր աստիճանն է: Որպեսզի երկրները հասնեն ինտեգրացիոն այս փուլին, պետք է անցնեն հետևյալ 6 նախաշրջանները.
Երբ 1958թ-ին Եվրպական Միությունը ստեղծվեց որպես Եվրոպական տնտեսական համայնք, նրա նպատակը մաքսային միություն ստեղծելն էր և գյուղատնտեսության համար միասնական շուկա ձևավորելը: Այսօր ԵՄ վերը նշված մոդելն իր 5-րդ փուլում է գտնվում: Առաջադեմ տնտեսական ինտեգրումը Եվրոպայում չի սկսվել միայն որոշման հիման վրա, այն անցել է պատմական երկար ուղի մինչև եվրո դրամական միավորի ստեղծումը, ինչը հանդիսացել է Միության գլխավոր ձեռքբերումը:
Ինչպես երևում է վերը նշվածից, նախքան միասնական արժույթի անցնելը տնտեսապես համագործակցող երկրները անցնում են բազմաթիվ փուլեր, որպեսզի որոշվի ճշգրիտ ժամանակը, թե երբ կարելի է սկսել միասնական արժույթի ստեղծման գործընթացը: Գոյություն ունի տնտեսագիտական մոդել, որը օգնում է պատասխանել այս հարցին: Այն կոչվում է «ձգողականության» մոդել, որը էմպիրկ է, այն բացահայտում է երկրների միջև միջազգային առևտրաշրջանառության ծավալը: Այն մոդելավորում է զույգ առ զույգ երկրների միջև առևտրային հոսքերը, հարաբերելով ամեն երկրի տնտեսության «ծավալին» կամ կարելի է ասել եկամուտներին, այն հակադարձ համեմատական է այդ երկրների միջև եղած հեռավորության հարաբերակցությանը: Մոդելը հնարավորություն է տալիս պարզել ընդհանուր արժույթի արդյունավետությունը տվյալ երկրների տնտեսության համար:
ԵՄ մինչև միասնական արժույթի անցնելը կիրառել է այս մոդելն իր տնտեսագիտական հաշվարկներում, ինչը բավական արդյունավետ է եղել:
Հաշվի առնելով այս ամենը, նպատակահարմար է, որ մասնագիտական շրջանակները ուսումնասիրեն եվրոյի` որպես միասնական արժույթի կայանալու գործընթացը` ուշադրություն դարձնելով ԵՄ տնտեսական ինստիտուտների կայացման գործընթացին: