Վարչապետ Դավութօղլուն և արտգործնախարար Չավուշօղլուն քննադատել են Հռոմի պապին

16:40     13 ապրիլի, 2015

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոշտ արձագանք է տվել Հռոմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերին՝ նշելով, որ այդ հայտարարությունը վայել չէ պապին և այս իրադարձությունները չպետք է միակողմանի մեկնաբանվեն : «Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն»,- ասել է նա:

Նա կրկին պնդել է, որ եթե արտաքին գործոնները չլինեին, 1915 թվականի ցավերը տեղի չէին ունենա: Իսկ Թուրքիայի արտգործնախարարը՝ Մևլութ Չավուշօղլուն իր՝ Twitter-ի միկրոբլոգում գրել է, թե Ֆրանցիսկոս պապի խոսքերն անընդունելի են, քանի որ դրանք հեռու են «պատմական և իրավական իրականությունից»:


© armedia.am