Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել այն:
«Ես զայրացած չեմ Թուրքիայի ժողովրդի վրա մի բանի համար, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց կարծում եմ, որ Թուրքիայի կառավարությունը պետք է այն ճանաչի»,- գրել է երգչուհին:
Նա նաև ներկայացրել է Ցեղասպանությունը վերապրած իր տատի պատմած սարսափելի պատմությունը։