Բանավեճերի ֆրանկոֆոնիայի ֆեդերացիան հայտարարել է Նապոլեոն Բոնապարտի դեմ դատական գործ սկսելու մասին, հայտնում է lenta.ru-ն։
Ֆեդերացիայի կարծիքով՝ այդպիսով կուղղվի 1815 թվականին Նապոլեոնի դեմ իրականացված անարդարությունը, երբ Վաթեռլոյի ճակատամարտում պարտություն կրելուց հետո, կայսրն առանց դատական քննության աքսորվել է Սուրբ Ելենա կղզի։
«Նապոլեոնի նկատմամբ դատը» տեղի կունենա մայիսի 21-ին։ Կազմակերպիչները հույս ունեն գործընթացում ներգրավել լավագույն հռետորներին։
«Դատում» հաղթողը կուղևորվի 4-օրյա ճանապարհորդության Էլ Դ’Էկս կղզի, ուր Նապոլեոնը անց է կացրել ֆրանսիական հողում իր վերջին շաբաթները։