Եմենի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հրաժարական է տվել

11:41     16 ապրիլի, 2015

Եմենի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ջամալ Բենոմարը Եմենում շարունակվող հակամարտության պայմաններում 4 տարվա աշխատանքից հետո հրաժարական է տվել, հայտնել է BBC-ն։

Վերջին շրջանում մարոկկացի դիվանագետի միջնորդական գործունեությունը քննադատության էր ենթարկվում Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի մյուս միապետությունների կողմից։

Որպես Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում հնարավոր թեկնածու՝ նշվում է արտակարգ արձագանքման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, մավրիտանցի դիվանագետ  Էբոլ Ույդ շեյխ Ահմեդը։


© armedia.am