Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը դիմել է Պարսից ծոցի երկրներին՝ խնդրելով ապահովել իր և իր ընտանիքի անվտանգ ելքը երկրից, փոխանցում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ Վերջինիս խոսքերով՝ Սալեհի ներկայացուցիչները փորձելու են համոզել Պարսից ծոցի երկրների առաջնորդներին, որ Սալեհը որևէ կապ չունի շիա ապստամբների հետ: Արաբական երկրներ գործուղվածների թվում է նաև Եմենի նախկին արտգործնախարար Աբու բաքր ալ-Քիրբին:
Պարսից ծոցի արաբական միապետությունները մերժել են Սալեհի խնդրանք։