Արժույթի միջազգային հիմանդրամի նախագահ Քրիստիան Լագարդը մերժել է Հունաստանին պարտքի հերթական տրանշի փոխանցման հետաձգման մեջ։ Այս մասին գրում է Financial Times-ը։. «ԱՄՀ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Լագարդը բացատրել է Հունաստանի ֆինանսների նախարարին, որ կառույցի քաղաքականությունը չի նախատեսում պարտքերի մարման ժամկետների հետաձգում»,- գրում է հրատարակությունը՝ ավելացնելուվ, որ այս ամիս Աթենքը ոչ պաշտոնապես դիմել էր ԱՄՀ-ին պարտքի մարման ժամկետը երկարաձգելու համար։
Մայիսի 12-ին Հունաստանը պետք է 747մլն եվրո վճարի ԱՄՀ տրամադրած վարկը մարելու համար։
Հիշեցնեք, որ օրերս Financial Times-ը գրել էր Հունաստանի և նրա միջազգային վարկատուների՝ երկիրը դեֆոլտ հայտարարելու մտադրության մասին, որը հետագայում հերքվեց հունական իշխանությունների կողմից։