Լիբիայից Իտալիա մեկնող նավը, որը հարյուրավոր փախստականներ էր տեղափոխում, կիրակի առավոտյան խորտակվել է: Միջադեպը տեղի է ունեցել Լիբիայի հյուսիսային ափերից 70 մղոն հեռավորության վրա: 20 մետրանոց նավը տեղափոխելիս է եղել 500-ից 700 փախստականների, խորտակվել է այն պահին, երբ մարդիկ ցանկացել են նավի մի կողմից մյուս կողմն անցնել, քանի որ իրենց մոտենալիս է եղել բեռներ տեղափոխող մի այլ նավ:
Ըստ իտալական հատուկ փրկարարական ջոկատի վերջին տեղեկությունների՝ 28 հոգի է փրկվել, կան հարյուրավոր զոհեր: