Իրանում Հունաստանի նորանշանակ դեսպան Ջորջիո Այֆանթիսը, հայտարարել է, որ ցանկանում է Իրանի հետ հաստատել բարեկամական և ռազմավարական հարաբերություններ, չնայած նրան, որ Եվրոպական Միությունը դեռ շարունակում է իր պատժամիջոցներն Իրանի դեմ, հայտնում է Sputnik News-ը:
«Իրանը տարածաշրջանում առանցքային երկիր է, և Աթենքը ձգտում է դառնալ Թեհրանի բարեկամը և ռազմավարական գործընկերը»,- նշել է դեսպան Ջորջիո Այֆանթիսը:
Ի պատասխան` Իրանի նախագահ Հասան Ռոհանին գնահատել է Հունաստանի չափավոր դիրքորոշումն Իրանի միջուկային ծրագրի հարցում և վերջինիս կողմից ցուցաբերած անհամաձայնությունն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին:
«Իրանը ողջունում է Աթենքի հետ ավելի սերտ հարաբերությունները, ինչպես նաև գնահատում է Հունաստանի չափավոր դիրքորոշումն Իրանի միջուկային ծրագրի հարցում»,- նշել է Ռոհանին: