«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և «Թալիբան» ծայրահեղական շարժումը միմյանց ջիհադ են հայտարարել, փոխանցում է Khaama Press-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի նահանգներից մեկի ոստիկանապետին։
Վերջինիս կարծիքով՝ Աֆղանստանում Թալիբանի դեմ նոր խմբավորման հայտնվելը «ինչ-որ օտարերկրյա հատուկ ծառայությունների ձեռքի գործ է», որի նպատակն է խափանել կառավարության և Թալիբան շարժման ներկայացուցիչների միջև խաղաղ բանակցությունները։
Ենթադրվում է, որ իսլամական ծայրահեղական խմբավորումների միջև հակամարտության պատճառ է հանդիսացել ԻՊ առաջնորդի կողմից Թալիբանի ղեկավարին «հիմար և անգրագետ հրամանատար» անվանելը։
Խմբավորումների միջև բախումների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան, սակայն ապրիլի 18-ին Աֆղանստանի արևելյան Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել Իսլամական պետությունը։