Եվրահանձնաժողովը հայտարարել է Ուկրաինային 250 մլն եվրո փոխանցելու մասին։ Դա Մակրո-ֆինանսական աջակցության առաջին ծրագրի վերջին փոխանցումն է։ Ընդհանուր ծրագիրը ներառել է 610 մլն եվո։
Ծրագրի նպատակն Ուկրաինային շտապ ֆինանսական աջակցության տրամադրումն է՝ տնտեսական կայունացման և բարեփոխումների իրականացման համար։ Այդ մասին նշված է ԵՄ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Միաժամանակ, Վրաստանին տրամադրվել է 10 մլն եվրո՝ միևնույն Մակրո-տնտեսական աջակցության ծրագրի շրջանակներում։ Դա Վրաստանի համար նախատեսված 46 մլն եվրոյի մի մասն է։ Նպատակը ֆինանսական ոլորտում բարեփոխումների իրականացումն է։