Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Օմեր Չելիքը։ Նա նշել է, որ Թուրքիայից 10 մշակույթային արժեք ներկայացնող կառույցներ մտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի ժառանգության ժամանակավոր ցանկ։ «Այդ 10 կառույցների թվում է Վանի Աղթամար կղզու եկեղեցին»,-գրել է Օմեր Չելիքը։ Բավական հետաքրքիր է այն հանգամանքը, որ թուրք նախարարն այդ լուրը հայտնել է հենց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելցին:
Նշենք, որ 2014-ի հոկտեմբերին թուրքական իշխանությունները Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու ցուցատախտակի վրա ավելացրել են «Հայկական եկեղեցի» բառը՝ այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու համար։