Նեպալում կործանարար երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 3.218-ի, վիրավորների թիվը` 6538-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
Նեպալական Himalayan Times թերթի փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է հասնել 8 հազարի:
7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան, որին հետևել են տարբեր ուժգնությամբ 20 հետցնցումներ։ Նեպալի իշխանությունները նախօրեին երկրում արտակարգ դրություն են հայտարարել։