Հյուսիսային Կիպրոսի գործող նախագահը պարտվել է ընտրություններում

11:50     27 ապրիլի, 2015

Միջազգայնորեն չճանաչված Հյուսիսային Կիպրոսի հանրապետությունում ապրիլի 27-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում հաղթել է Մուստաֆա Ակընջին, հայտնում է Reuters-ը։

Կենտրոնական ընտրական հանձանժողովի նախնական տվյալների համաձայն՝ Ակընջին գործող նախագահ Էրօղլուին հաղթել է ձայների 60,38 տոկոսով։  

67-ամյա Մուստաֆա Ակընջին խոստացել է բաժանված կղզու թուրքական և հունական հատվածների բնակչության միջև վերականգնել վստահությունը։

Հիշեցնենք, որ Կիպրոսը բաժանվել է թուրքական և հունական մասերի 1974 թվականին։ 1983 թվականին թուրքական հատվածն իրեն հռչակել է հանրապետությունը, ինչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անվանել է անօրինական։ Հյուսիսային Կիպրոսի հանրապետությունը ճանաչել է միայն Թուրքիան։


© armedia.am