Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան: Նիստերի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Նեպալում երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակը:
ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը ԱԺ-ին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Նեպալում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակը:
«Բոլորս ենք հասկանում, թե դա ինչ արհավիրք է այդ երկրի ժողովրդի համար, քանի որ մեր ժողովուրդն էլ է այդպիսի արհավիրք ապրել», -դիմելով ԱԺ նախագահությանը, հայտարարեց Հակոբյանը:
ԱԺ նախագահն ընդունել է առաջարկը, և խորհրդարանականները ոտքի կանգնելով մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը: