ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներկայիս պայմաններում անհրաժեշտ է միջազգային հանրությանը։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրաման 70-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն միշտ պաշտպանել է խոսքի ազատությունը, մշակույթը և կրթությունը։ Այսօր այս ոլորտները վտանգված են ծայրահեղականների կողմից։ Նրանք ամեն կերպ փորձում են ոչնչացնել համաշխարհային մշակութային ժառանգությունը։ Այսօր աշխարհը միանշանակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարիքը»,-ասել է Պան Գի Մունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան իր հերթին հայտարարել է, որ «հնարավոր ամեն բան կանի մշակույթների միջև երկխոսության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության և մարդկային արժանապատվության հարգանքի երաշխավորման համար»։
ՅՈՒՆԵՍԿՈ-ն ստեղծվել է 1945 թվականին։ Նրա գլխավոր նպատակը աշխարհում խաղաղության և հավասարության հաստատմանը նպաստելն է։ Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամացում են 195 պետություն։ Եվս 9 պետություն հանդիսանում են այս միջազգային կառույցի ասոցացված անդամ։