Փարիզում կկայանան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այդ մասին գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերյան իր միկրոբլոգում:
«Այսօր և վաղը Փարիզում կհանդիպենք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ քննարկելու ԼՂ խաղաղության ուղղությամբ հետագա քայլերը»,-գրել է Ուորլիքը: