Թուրքիայի ԱԳՆ նախարարությունն արձագանքել է Բուլղարիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման մեջ «զանգվածային ջարդ» արտահայտությանը: Թուրքիայի ԱԳՆ-ն «խիստ դատապարտել է» Բուլղարիայի խորհրդարանի այդ հայտարարությունը: ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Բուլղարիայի խորհրդարանի ընդունած որոշումը ցույց տվեց Թուրքիայի հանդեպ ոչ բարեկամական վերաբերմունքը, ինչը բացասաբար է ազդելու երկկողմ հարաբերությունների վրա: Ի դեպ, Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ իրենց այս տեսակետի մասին արդեն հայտնել են Անկարա հետ կանչված դեսպանին: Եթե այս տեմպով շարունակվի, Թուրքիան արտերկրում դեսպան չի ունենա, նշում է Yerkir.am-ը: