Հայաստանի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումն անցել է արդյունավետ և դրական միջավայրում։ Այս մասին իր Թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Արդյունավետ և պոզիտիվ բանակցություններ ենք ունեցել արտգործնախարար Նալբանդյանի հետ Փարիզում։ Հայաստանը բաց է ԼՂ խաղաղության հնարավորությունների համար»,-գրել է Ուորլիքը:
Չորեքշաբթի Փարիզում կայացել է համանախագահների հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարարի հետ։ Ապրիլի 30-ին ակնկալվում է նմանատիպ հանդիպում անցկացնել նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։