ԱՄՆ-ը խնդրել է Իրանին օգտագործել իր ազդեցությունը հութիների շրջանում Եմենում հակամարտող կողմերի միջև բանակցություններ սկսելու համար, հայտնում է Reuters գործակալությունը։ Այս խնդրանքով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին դիմել է Իրանի արտգործնախարար Զարիֆին Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ Եմենի արտգործնախարար Ռիյադ Յասինը հայտարարել էր, որ նախագահ Հադիի կառավարությունը պատրաստ է բանակցություններ սկսել հութիների հետ՝ պայմանով, որ նրանց առաջնորդ Աբդալմալիք ալ Հութին և Եմենի նախկին նախագահ Սալեհը չմասնակցեն այդ բանակցություններին։
Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ռազմական գործողությունների ավարտի մասին պաշտոնապես հայտարարել էր ապրիլի 21-ին, սակայն կոալիցիոն ուժերը շարունակում են օդային հարվածներ հասցնել հութիների դիրքերին Եմենում։