Նեպալում երկրաշարժի արդյունքում զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի, հայտարարել է երկրի վարչապետ Սուշիլ Կոիրալան: «Կառավարությունն անում է ամեն ինչ մարդկանց փրկելու և օգնելու համար: Սա շատ ծանր ժամանակ է Նեպալի համար», - ասել է նա, հաղորդում է postsovet.ru-ն: Այժմ զոհերի թիվը հասել է 5.5 հազարի:
Փորձագետները նշել են, որ Նեպալի երկրաշարժը կարող է Հիմալայներում ավելի ավերիչ ստորգետնյա ցնցումների ազդակ հանդիսանալ, քանի որ տարածաշրջանում սեյսմիկ հանգստության ժամանակահատվածը մոտենում է իր ավարտին: