ԱՄՆ-ն կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարում իրենց պարտականությունները քաղաքացիական իրավունքի և ազատության ոլորտում, մասնավորապես՝ կարծիք հայտնելու ազատության հետ կապված, և անարդարացիորեն կալանավորել են 12 լրագրողների և բլոգերների, հայտնում է TACC գործակալությունը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը։ «Ադրբեջանում 12 լրագրողներ և բլոգերներ ձերբակալվել են կամ հայտնվել են ճաղերի հետևում կառավարության հրամանով։ Նրանց թվում է Գիլալ Մամեդովը, ով բանտում է գտնվում 2013-ից»,- ասել է Հարֆը։
«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատել Մամեդովին, ինչպես նաև մյուս լրագրողներին և բլոգերներին, ովքեր բանտում են հայտնվել միայն նրա համար, որ օգտվել են իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունքից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել նմանատիպ հետապնդումները և այլ տեսակի ճնշումներն անկախ ԶԼՄ-ների հանդեպ և կատարել իրենց պարտականությունները կարծիք հայտնելու ազատության ոլորտում»,- հայտարարել է պետդեպարտամենտիներկայացուցիչը։