Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Արդրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում սպառնում է քրեական գործ հարուցել բոլոր այն դիտորդների դեմ, ովքեր պատրաստվում են մասնակցել ընտրություններին:
Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարության մեջ մասնավորապես ասվում է, որ «ԼՂՀ ընտրությունները չեն համապատասխանում Ադրբեջանի Սահմանադրության և խախտում են երկրի օրենքերը»:
Հայտարարության մեջ հղում է կատարվում նաև նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերի տարածած հայտարությանը, որում ասվում էր, որ նրանք չեն ճանաչում ղարաբաղյան ընտրությունները: