Մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ խորհրդարանականընտրություններին ընդառաջ՝ «Արմեդիա» ՏՎԳ-նանցկացրել է հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը Արցախի « Շարժում-88» կուսակցություն ներկայացուցիչ Էդուարդ Աղաբեկյանի հետ:
- Ինչպե՞ս եք գնահատում ընթացող նախընտրական պայքարը, արդյո՞ք ապահովված են բոլոր պայմանները թափանցիկ և լեգիտիմ ընտրությունների անցկացման համար:
- Նախընտրական պայքարն ընդհանուր առմամբ գնահատում եմ նորմալ, իհարկե կային որոշ փորձեր ընտրապայքարի անհավասար պայմանների ստեղծման և մեր նախընտրական հանդիպումները խոչընդոտելու ուղղությամբ, որոնք արտահայտվում էին որոշ հիմնարկների ղեկավարների կողմից իշխանություններին երևի «արջի ծառայության» մատուցմամբ և աշխատողներին հանդիպումներին մասնակցության արգելքով:
- Ինչպե՞ս կբնութագրեք կայանալիք ԼՂՀ ԱԺ ընտրությունների կարևորությունը: Ըստ Ձեզ՝ այս ընտրությունները կարո՞ղ են առաջընթաց ապահովել ԼՂՀ ժողովրդավարացման գործընթացում:
- Իհարկե, ցանկացած բաց և թափանցիկ ընտրություններ քայլ առաջ են ժողովրդավարացման գործընթացում, և այդ ամենն առաջին հերթին մեզ է անհրաժեշտ, այլ ոչ թե միջազգային հանրությանն ի ցույց դնելու համար։
- Որքանո՞վ այս ընտրությունները կազդեն ԼՂՀ-ի վերաբերյալ միջազգային ընկալումների փոփոխության և արտաքին հարաբերությունների զարգացման վրա: Կարո՞ղ ենք ակնկալել ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացմանն ուղղված լրացուցիչ ջանքեր ընտրություններից հետո:
- Առաջին մասով՝ դա ժամանակը ցույց կտա, երկրորդ՝ ԱԺ-ն ամեն քայլ պետք է անի ԼՂՀ-ին բանակցային գործընթաց վերադարձնելու ուղղությամբ։
- Ինչպիսի՞ն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի Ձեր տեսլականը:
- Հարցի քաղաքական կարգավորումը ոչ մի դեպքում չպետք է բերի անվտանգության ներկայիս մակարդակի իջեցմանը։
- Ո՞րն է ձեր կուսակցության հիմնական առանձնահատկությունը՝ մյուս քաղաքական ուժերի համեմատ:
- «Շարժում 88» կուսակցությունը Արցախի անվտանգության և զարգացման հետագա ապահովումը տեսնում է Արցախի Հանրապետության առնվազն ներկայիս փաստացի սահմաններում՝ Արցախի բաղկացուցիչ մաս կազմող և ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի, Մարտունու և Մարտակերտի որոշ հատվածների ընդգրկմամբ։