Բակո Սահակյանը կարևորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ

12:20     2 մայիսի, 2015

2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ են այցելել  մի խումբ դիտորդներ Եվրոպայից, Ամերիկայից և Հայաստանից: Մայիսի 1-ին ժամանած հյուրերի հետ  հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Նախագահը կարևորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ՝ նշելով, որ այն օգտակար ու պահանջված է երկրի համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում պետականաշինության, ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կայացմանն առնչվող հարցեր:


© armedia.am