2015թ. մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ են այցելել մի խումբ դիտորդներ Եվրոպայից, Ամերիկայից և Հայաստանից: Մայիսի 1-ին ժամանած հյուրերի հետ հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահը կարևորել է միջազգային դիտորդների այցելությունն Արցախ՝ նշելով, որ այն օգտակար ու պահանջված է երկրի համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում պետականաշինության, ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կայացմանն առնչվող հարցեր: