Սպիտակ տունը մեղադրում է ՌԴ-ին

17:38     2 մայիսի, 2015

Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջոն Էռնեստը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերանայում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող հնարավոր պատժամիջոցների խստացումը: Քարտուղարը  հիասթափություն  է հայտնել՝ նշելով, որ Ռուսաստանը շարունակում է իր գործողություններն Ուկրաինայում և խախտում է Մինսկում և Վաշինգտոնում  ձեռք բերված իրենց համաձայնությունները:

Սակայն, ըստ Ռուսաստանի, վերոհիշյալ հանդիպումների ժամանակ ձեռք բերված  համաձայնություններում չկան այնպիսի կետեր, որոնք վերաբերում են Ուկրանիական հակամարտությանը և պետք է իրականացվեն Ռուսաստանի կողմից:


© armedia.am