Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջոն Էռնեստը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերանայում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող հնարավոր պատժամիջոցների խստացումը: Քարտուղարը հիասթափություն է հայտնել՝ նշելով, որ Ռուսաստանը շարունակում է իր գործողություններն Ուկրաինայում և խախտում է Մինսկում և Վաշինգտոնում ձեռք բերված իրենց համաձայնությունները:
Սակայն, ըստ Ռուսաստանի, վերոհիշյալ հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնություններում չկան այնպիսի կետեր, որոնք վերաբերում են Ուկրանիական հակամարտությանը և պետք է իրականացվեն Ռուսաստանի կողմից: