Մայիսի 3-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին կհետևի 110 դիտորդ, այդ թվում Եվրոպայից և ԱՄՆ-ից: Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Սրբուհի Արզումանյանը:
Արզումանյանի խոսքերով` ԼՂՀ Ազգային Ժողովում 33 տեղի համար մեծամասնական կարգով պայքարի 42 թեկնածու և համամասնականով` 164:
ԿԸՀ ղեկավարը նշել է, որ վաղը կայանալիք ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Արցախի բնակչության 68 %-ը`101 653 հոգի:
Սրբուհի Արզումանյանը հույս է հայտնել, որ ընտրողները ակտիվություն կցուցաբերեն: