Twitter սոցիալական ցանցում ԼՂՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ գրառումները միավորվում են #NKRvote15 հաշթագի ներքո։
Այսօր Լեռնային Ղրաբաղի Հանրապետությունում ընթանում են 6–րդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունները։Ընդհանուր, մեծամասնական և համամասնական ընտրակարգով ընտրվելու են 33 պատգամավորներ։
Այս ընտրություններին մասնակցում են մեծամասնական ընտրակարգով գրանցված 50 և համամասնական ընտրակարգով 7 կուսակցությունների 164 թեկնածուներ: