13:00 դրությամբ. «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում ԼՂՀ կոմունիստական կուսակցության շտաբից փոխանցել են, որ ընտրություններն ընթանում են նորմալ հունով: Նկատվում է քաղաքացիների մասնակցության ակտիվություն, ովքեր գալիս են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու: Սակայն նշել են, որ դեռևս շուտ է ասել, թե մասնակցության ինչպիսի տոկոս կլինի:
Անդրադառնալով միջազգային դիտորդներին՝ ԿոմԿուսի ներկայացուցիչը նշել է, որ դիտորդներն այցելում են տարբեր ընտրատեղամասեր, իրենց հետաքրքրող հարցերն են տալիս: Ըստ Գրիգորյանի՝ միջազգային դիտորդները հիմնականում հետաքրքրվում են, թե ինչպես է ընթացել նախընտրական քարոզարշավը, արդյոք աևձանագրվել են որևէ խախտումներ: