Ժամը 14:00- դրությամբ. ԼՂՀ ԱԺ ընտրություններն անցնում են նորմալ, բնականոն հունով «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում հայտնել են «Ազգային վերածնունդ» կուսակցության շտաբից։
Շտաբի պետ Տիգրան Գրիգորյանի փոխանցմամբ՝ քաղաքացիների մասնակցությունը քվերակությանը նորմալ է: Մինչ այժմ ստացվել է մեկ ընտրախախտման՝ արգելված վայրում քարոզչություն իրականացնելու մասին հաղորդագրություն, ինչը կուսակցության տեղամասային ներկայացուցչի կողմից արձանագրվել է:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը դրական է գնահատել նաև միջազգային դիտորդների գործունեությունը: «Արդեն երեք միջազգային դիտորդական պատվիրակություն ենք ընդունել մեր կենտրոնական շտաբում»,- հայտնեց Տիգրան Գրիգորյանը: