14:15-ի դրությամբ ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցության վերաբերյալ տեղեկատվության պակաս է արձանագրվում։ «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում այս մասին ասել են «Խաղաղություն և զարգացում» կուսակցության շտաբից։
«Հիմնականում արտառոց իրադարձությունն այն է, որ այս պահի դրությամբ տեղեկություն չունենք քվեարկության մասին»,-հաղորդել են «Խաղաղություն և զարգացում» կուսակցության շտաբից։ Կուսակցության շտաբի հաղորդմամաբ, ԿԸՀ-ն իր կայքում պարտավոր էր ժամը 12-ին հրապարկել մասնակցության տվյալները, սակայն այս պահի դրությաբ արդեն երկու ժամից ավել է որևէ տեղեկատվություն չկա։
Ինչ վերաբերում է վստահված անձանց միջոցով տեղեկատվություն ստանալու հարցին, շտաբից հայտնել են, որ տեղամասերում ունեն վստահված անձինք, սակայն նրանցից հիմնական տեղեկատվությունն ակնկալում են քվեների հաշվարկման փուլի վերաբերյալ։
Ընտրությունների ընդհանուր մթնոլորտը գնահատում են հանգիստ և սպասում են հետագա զարգացումներին։