15:15-ի դրությամբ միջազգային դիտորդական առաքելությունները ՀՅԴ շտաբ Արցախում չեն այցելել։ Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն տեղեկացել է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Արցախյան շտաբից։
«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է նաև ՀՅԴ անդամ, պատգամավոր Վահրամ Բալայանի հետ։ Վերջինս հայտնել է, որ ընդհանուր առմամբ առ այս պահին ընտրությունները կանոնավոր են ընթանում։ Կան մասնավոր խախտումների դեպքեր, որոնք պարզաբանվում են։
Նա նաև նշել է, որ ինչպես միշտ քաղաքում բնակչությունն ավելի պասիվ է, քան շրջաններում։
Բալայանը հույս է հայտնել, որ, այս ընտրությունները մի քայլ առաջ կլինեն 2010թ․ համեմատ։ «Իհարկե դա այդպես կլինի և ողջունելի է, որ նման ընթացք ապահովեն, իրական քաղաքական զարգացում տեղի ունենան»,- նշել է Բալայանը։
Պատգամավորը հանդիպումներ է ունեցել նաև Եվրոպայից, Կանադայից, Լիբանանից ժամանած դիտորդների հետ։ Դիտորդները առ այս պահը առանձին խախտումներ չեն գրանցել ։