Արաբական կոալիցիան ցամաքային զորք է մտցրել Եմեն

16:35     3 մայիսի, 2015

Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, Եմենի նախագահ Աբդ  Մանսուր Հադիին հավատարիմ ուժերին աջակցություն ցուցաբերելու նպատակով, ռազմական կոնտինգենտ է մտցրել երկրի հարավային շրջան:

«Ցամաքային զորքերը տեղակայված են Ադեն քաղաքի օդանավակայանի շրջանում»,-հաղորդում է Ալ-Ջազիրա հեռուստաընկերությունը: Զորքերի տեղակայման հետ կապված որևէ այլ տեղեկություն դեռևս չկա: 

Նշենք նաև, որ Իրանի արտգործնախարար Հոսեին Աբդոլլահյանը հայտարարել էր, որ Թեհրանը թույլ չի տա ռազմական ներխուժում Եմենի տարածք:


© armedia.am