Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, Եմենի նախագահ Աբդ Մանսուր Հադիին հավատարիմ ուժերին աջակցություն ցուցաբերելու նպատակով, ռազմական կոնտինգենտ է մտցրել երկրի հարավային շրջան:
«Ցամաքային զորքերը տեղակայված են Ադեն քաղաքի օդանավակայանի շրջանում»,-հաղորդում է Ալ-Ջազիրա հեռուստաընկերությունը: Զորքերի տեղակայման հետ կապված որևէ այլ տեղեկություն դեռևս չկա:
Նշենք նաև, որ Իրանի արտգործնախարար Հոսեին Աբդոլլահյանը հայտարարել էր, որ Թեհրանը թույլ չի տա ռազմական ներխուժում Եմենի տարածք: