Ժամը 14:00-ի դրությամբ Ստեփանակերտում և Երևանում գտնվող 12 ընտրատարածքներում իր քաղաքացիական պարտքն է կատարել 47.544 քաղաքացի կամ ընտրողների 46,8 տոկոսը: Այս մասին ‹‹Արցախպրես››-ի փոխանցմամբ ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը:
‹‹Թիվ մեկ ընտրատարածքում ընտրություն կատարել է 3782 մարդ, թիվ 2 ընտրատարածքում`3752, թիվ 3 ընտրատարածքում`3905 թիվ 4 ընտրատարածքում՝ 3249, թիվ 5 ընտրատարածքում՝ 4896, թիվ 6 ընտրատարածքում` 5174, թիվ 7 ընտրատարածքում 4465 մարդ, թիվ 8 ընտրատարածքում քվեարկել է 4110 քաղաքացի, թիվ 9 ընտրատարածքում՝ 3960, թիվ 10 ընտրատարածքում՝ 4804 , թիվ 11 ընտրատարածքում՝ 5122 քաղաքացի: Երևանում գտնվող ընտրատարածքում 325 մարդ է քվեարկել››,-մանրամասնել է Նազարյանը` հավելելով, որ տեղամասերում լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ փոքր թերությունները տեղում շտկվել են: