ԼՂՀ-ում 20:00-ին ավարտվեց քվեարկությունը: Քվեարկության ողջ գործընթացն «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից գնահատվում է նորմալ: Ըստ կուսակցության կենտրոնական շտաբի պետ Տիգրան Գրիգորյանի՝ քաղաքացիների մասնակցության ցուցանիշն այս ընտրություններում համեմատաբար ավելի բարձր է:
Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, զրուցակիցի խոսքով որևէ լուրջ միջադեպեր չեն գրանցվել: «Քվեարկության ընթացքում եղել են միայն մանր խնդիրներ, սակայն լուրջ խախտումների վերբերյալ հաղորդագրություններ դեռևս չենք ստացել: Այժմ սպասում ենք քվեների հաշվարկին»,- նշեց Տիգրան Գրիգորյանը:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի «Ազգային վերածնունդ» կուսակցություննընտրությունների արդյունքների հետ կապված, կենտրոնական շտաբի պետը նշեց, որ արդյունքներն անկանխատեսել են՝ հաշվի առնելով լուրջ մրցակցությունը: