20:00-ին Արցախում, ընտրական օրենսգրքի համաձայն, փակվել են բոլոր ընտրատեղամասերի դռները, իսկ քվեարկությունն ավարտվել է: «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում «Շարժում 88» կուսակցության կենտրոնական շտաբի պետ Էդուարդ Աղաբաբյանը նշեց, որ քվեարկուության ընթացքը բավական դրական է գնահատում: Ըստ նրա՝ քաղաքացիները քվեարկության օրը ցուցաբերել են բավական ակտիվ մասնակցություն:
Էդուարդ Աղաբաբյանի խոսքով՝ օրվա ընթացքում գրանցվել են միայն մի քանի մանր խնդիրների, իսկ լուրջ ընտրախախտումներ չեն արձանագրվել:
Միջազգային դիտորդական տարբեր խմբեր այցելել են կուսակցության կենտրոնական շտաբ: Շտաբի պետի կարծիքով՝ ԼՂՀ ԱԺ ընտրությունների հետ կապված նրանք ունեն բավական դրական տպավորություններ:
Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներին, Աղաբաբյանը խուսափեց կանխատեսումներից և նշեց. «ձայների հաշվարկն արդեն սկսվել է և մի քանի ժամից արդյունքները պարզ կլինեն»: