Արցախում քվեարկության ավարտից հետո «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում «Արցախի Ժողովրդավարական կուսակցություն»-ից հայտնեցին, որ արձանագրվել է քաղաքացիների շուրջ 70% մասնակցություն, ընդ որում՝ շրջաններում մարդիկ ավելի մեծ ակտիվություն են ցուցաբերել, քան մայրաքաղաք Ստեփանակերտում: «Մեր տվյալներով որևէ արտառոց բան տեղի չի ունեցել ընտրությունների ընթացքում: Ընտրությունները նորմալ են ընթացել, իսկ միջազգային դիտորդներն ուղղակի հիացած են ընտրություններից,» - նշել է ԱԺԿ ներկայացուցիչը:
Ի պատասխան այն հարցին, թե «Արցախի Ժողովրդավարական կուսակցությունն» ինչ ակնկալիքներ ունի ընտրությունների ընթացքից, շտաբից նշեցին, որ դժվար է այդ հարցին պատասխանել՝ ավելացնելով. «հաշվի առնելով ակտիվ ընտրարշավը և տեսնելով, թե որքան հասուն ընտրազանգված ունենք՝ մեր ակնկալիքները բավականին մեծ են»: