«Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում ՀՅԴ ընտրական շտաբից հայտնեցին, որ ընտրական մթնոլորտն օրվա ընթացքում եղել է բավական հանգիստ, ժողովրդավարական:
Կուսակցության ներկայացուցիչները ընտրատեղամասերում իրականացրել են լուրջ հսկողություն՝ ընտրախախտումներ թույլ չտալու համար:
Կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ ՀՅԴ-ն լուրջ ակնկալիքներ ունի ընտրությունների արդյունքների հետ կապված: «Դեռևս արդյունքները պարզ չեն, բայց ակնկալում ենք, որ Դաշնակցության ստացած ձայներն ավելի շատ կլինեն՝ 2010թ-ի հետ համեմատած»,- նշել է զրուցակիցը: