Արցախում քվեարկության ավարտից հետո «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում «Խաղաղություն և զարգացում» կուսակցության շտաբից հայտնեցին, որ քվեարկության գործընթացը եղել է նորմալ:
«Ընդհանուր առմամբ իրավիճակը եղել է հանգիստ: Փոքր միջադեպեր եղել են, բայց արտառոց երևույթներ չեն գրանցվել»,- հայտնեց «Խաղաղություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչը:
Ինչ վերաբերում է քաղաքացիների մասնակցությանը, զրուցակիցը նշեց, որ այն եղել է բավական ակտիվ: Դիտորդների հետ կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են երեկ, իսկ քվեարկության օրը՝ հանդիպումներ չեն եղել:
«Խաղաղություն և զարգացում» կուսակցության շտաբից հայտնեցնին նաև, որ արդյունքների հետ կապված կան որոշակի ակնկալիքներ, սակայն դեռևս վաղ է կանխատեսումներ կատարել: