ԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններին մասնակցել է 72 հազար 39 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 70,6 տոկոսը: Այս մասին հաղորդում է «Արցախպրես»-ը՝ հղում կատարելով ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանին։
Հիշեցնենք, որ լրացուցիչ ընտրացուցակների հետ միասին Արցախում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102 հազար 34 մարդ: