Միացյալ Թագավորության արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի նորածին աղջիկը չորրորդն է դարձել բրիտանական գահաժառանգների թվում: Գահին հավակնող համար մեկ թեկնածուն արքայազն Չարլզն է՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի որդին, ում հաջորդում է արքայազն Ուիլյամը, Չարլզի և արքայադուստր Դիանայի ավագ որդին, այնուհետև հերթի մեջ է Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի փոքրիկ զավակը՝ երկամյա Ջորջը: Իսկ ահա արքայազն Հարրին, Ուիլյամի կրտսեր եղբայրը, այժմ գտնվում է հինգերորդ տեղում: Նորածին աղջնակը լրացուցիչ կերպով նվազեցրել է միապետ դառնալու Հարրիի հնարավորությունները, հայտնում է lenta.ru-ն:
Բանն այն է, որ 2013 թվականին բրիտանական օրենքում գահաժառանգության հետ կապված փոփոխություններ էին մտցրել, ըստ որոնց, տղաներն այժմ արտոնություններ չունեն աղջիկների հանդեպ, և այդպիսով ահա, աղջնակն առաջ է ընկել իր հորեղբայր Հարրիից: