Ռուսաստանը կմիանա Ենթակառուցվածքային ներդրումների Ասիական բանկին՝ որպես Ասիայի ներկայացուցիչ: Ինչպես հայտնում են չինական ԶԼՄ-ները՝ քվեարկող բաժնետոմսերի 75%-ը բաժին է հասնելու Ասիական բանկի ներկայացուցիչներին:
Ինչպես նշում է պարբերականը՝ Ասիական բանկին Ռուսաստանի անդամագրվելը՝ որպես Ասիայի ներկայացուցիչ, արտոնյալ կարգավիճակ կստեղծի Մոսկվայի և Պեկինի հարաբերությունների միջև ՝ ամրապնդելով երկու երկրների աշխարհաքաղաքական շահերը: Այս մասին հայտնում է Asia Times-ը:
Նշվում է նաև, որ այն թույլ կտա Ռուսաստանին տնօրենների խորհրդում ստանալ ավելի շատ ձայներ, որը դիտվում է որպես այլընտրանք այն հաստատություններում, որոնց ղեկավարը համարվում է ԱՄՆ: