Արցախի ժողովուրդը ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը. ՀՀ ԱԳՆ

18:57     4 մայիսի, 2015

«Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը»: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով ԼՂՀ խորհրդարանակն ընտրությունները, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: 

Նա նաև հավելել է, որ ողջունելի է ընտրություններին հարյուրից ավելի միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան:


© armedia.am