Կոմունիստական կուսակցության ակնկալիքները ԼՂՀ ԱԺ խորհրդարանական ընտրություններից չարդարացան: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշեց ԼՂՀ կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հրանտ Մելքումյանն՝ ավելացնելով. «Մենք լրիվ ուրիշ բան էինք սպասում, սակայն այլ պատկեր ստացանք»:
Ի պատասխան այն հարցին, թե ինչպիսի գնահատական է տալիս ԼՂՀ կոմունիստական կուսակցությունը ԼՂՀ ԱԺ ընտրությունների ընթացքին՝ Մելքումյանը պատասխանեց, որ ընտրություններն անցել են արդար, և ժողովուրդը քվեարկել է այնպես, ինչպես որ ցանկացել է՝ հավելելով. «Ընտրություններն անցել են արդար և թափանցիկ»:
Կոմունիստական կուսակցությունը չի հաղթահարել 5 տոկոսանոց շեմը՝ հավաքելով ձայների միայն 1.65 տոկոսը։