ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Մայիսի 9-ին կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Մեծ հաղթանակին նվիրված հանդիսավոր արարողություններին, փոխանցում է РИА Новостин:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև Պան Գի Մունի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ:
Մոսկվա այցի նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Լեհաստան և Ուկրաինա: Լեհաստանում` Գդանսկում, Պան Գի Մունը ներկա կլինի Հաղթանակի օրվա միջոցառումներին, կհանդիպի այդ երկրի նախագահին: Կիևում նախատեսված է Պորոշենկո - Պան Գի Մուն հանդիպումը: