Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են ադրբեջանական իշխանություններից ազատ արձակել քաղբանտարկյալներին, տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Թբիլիսիում մայիսի 4-ին կայացած բողոքի ակցիային մասնակցել են միջազգային իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և լրագրողներ: Նրանք իրենց ձեռքերում պահել են «Ազատություն քաղբանտարկյալներին» անգլերեն գրությամբ պաստառներ, ինչպես նաև ճաղերի հետևում հայտնված իրավապաշտպաններ Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինտիգամ Ալիևի, լրագրող Խադիջա Իսմայլովայի լուսանկարները:
«Ադրբեջանում մարդու իրավունքները շատ վատ վիճակում են: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել լուրջ քայլեր քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար», - նշել է «Մարդու իրավունքների լիգա» չեխական կազմակերպության ներկայացուցիչ Մարտին Դուտկաևիչը: